script async src="//pagead2.googlesyndication.com/pagead/js/adsbygoogle.js">

Կատարումներ համերգներից (մաս1)

Կատարումներ համերգներից (մաս2)

Կատարումներ համերգներից (մաս3)

Կատարումներ համերգներից (մաս4)

Կատարումներ համերգներից (մաս5)

Նոյյան տապան

Ошибка
  • Невозможно загрузить ленту новостей

Պատմություն

Պատմություն

ՄԳՐՈ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ «ՄԱՐԱԹՈՒԿ» ՀԱՄՈՒՅԹ


Հայկական ազգագրական երգի և պարի «Մարաթուկ» համույթը կազմավորվել է 1983 թ. նրա հիմնադիր ղեկավար Հովհաննես-Մկրտիչ (Մգրո) Սարգսյանի ջանքերով: Համույթում ընդգրկված են հայկական ազգագրական երգին և պարին նվիրյալ տարբեր մասնագիտության և զբաղմունքի տեր անհատներ: Տարիների համերգային գործունեության արդյունքում «Մարաթուկը» հասել է արհեստավարժության պատշաճ մակարդակի: Այդ են վկայում նրա հարուստ և բովանդակ հայտագրերը, համերգային գործունեությունը Հայաստանի տարբեր շրջաններում, Արցախում, սփյուռքահայ համայնքներում, ինչպես նաև առաջին կարգի զանազան մրցանակներն ու պատվոգրերը, որոնց արժանացել է համույթը ազգագրական երաժշտության հանրապետական, միջազգային և համաշխարհային փառատոներին (1986 թ. Վրաստան, 1987,2013 Բուլղարիա): Համույթի ծրագրերում ընդգրկված են Հայաստանի ազգագրական տարբեր գոտիների երգեր ու պարեր, ինչպես նաև ռազմահայրենասիրական երգեր:

getImage 0
Համույթի երգացանկի ազգային-հայրենասիրական ուղղվածության, հայաշունչ երգերի ու պարերի էությանը հարազատ մնալու, ինքնատիպ և վարպետ կատարման շնորհիվ «Մարաթուկը» մեծ ժողովրդականություն է վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի հայաշատ վայրերում: 1989թ. համույթը համերգային շրջագայության է մեկնել ԱՄՆ,1989, 1990 թթ Սիրիա, Լիբանան` արժանանալով հայ հանդիսատեսի անվերապահ ուշադրությանն ու համակրանքին: Հաջողությամբ ու բուռն ողջույններով անցան նաև համերգները Սիրիայում 2004 թ. և Եվրոպական մի շարք երկրներում 2007 թ.

getImage 4
Իր ելույթներով ազգային սեփական դիմագիծ ունեցող համույթը նպաստել է ժողովրդական, ազգային զարթոնքին: Համույթն իր յուրովի մասնակցությունն է բերել արցախյան գոյամարտին:
1989,1993, 1996, 2007,2010 թթ համերգների է մեկնել Արցախ, եղել տարբեր զորամասերում` իր ելույթներով ոգևորելով հայ նորորյա ֆիդայիներին: Համույթի շատ անդամներ զենqը ձեռքին կանգնել են հայ զինվորի կողքին:

getImage 6

2007 թ. համույթի անդամները պարգևատրվեցին ազատամարտի միության մեդալներով ու պատվոգրերով:

2010 թ.-ին համույթը հաղթանակի օրվան նվիրված մեծ համերգով հանդես եկավ Արցախում` Ստեփանակերտ քաղաքում կրկին անգամ հիացնելով ու իր արմատների մասին հիշեցնելով հանդիսատեսին: 2003, 2010, 2011 թթ. համերգներով եղել է Ջավախքում:

getImage 7

2008, 2009, 2010, 2011 թթ համույթը հանդես է եկել մենահամերգներով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճներում:

getImage 8

2010 թվականին համույթի մենակատարները համերգով հանդես են եկել Մոսկվայում, ինչպես նաև հանդիպումներ ունեցել հայ համայնքի ղեկավարության հետ: 2011 թ. համույթը ներկայացել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացած համաշխարհային արվեստի ցուցահանդեսին:

getImage 14

2012թ. համույթը Մոսկվայում մասնակցել է Մոսկվայի և Երևանի քաղաքապետարանների համատեղ կազմակերպած «Ոսկե նուռ» փառատոնին` արժանանալով դիպլոմի:

getImage 17

2010, 2011, 2012, 2013 թթ թողարկվել են համույթի ձայնասկավառակները և տեսասկավառակները:

getImage 118

2012թ. մասնակցել է «GMG մեդիա գրուպ» կազմակերպության «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային փառատոնին:

------------030

2012 թ. համերգով «Մարաթուկը» հանդես է եկել Ստամբուլում` պոլսահայ համայնքի համար: Իսկ ահա 2011,2012թթ կատարվել է համույթի վաղեմի երազանքը` 2011թ. համույթը մեկնել է Արևմտյան Հայաստան` պատմական հայրենիք, որի մասին այդքան երգում, ու որի պարերը այդքան մեծ ոգևորությամբ պարում է: Համույթը մասնակցեց Դերսիմ քաղաքի «Մնձուրի բնության և մշակույթի պահպանման» 11-րդ միջազգային փառատոնին` արժանանալով մեծ ընդունելության և Դերսիմի քաղաքապետի պատվոգրի: Եղավ նաև Դիարբեքիր, Մուշ, Վան, Անի, Կարս քաղաքներում:

DSCN0941

2012թ. համույթը մեկնեց Սասուն, Մարութա սարի ուխտի օրը բարձրացավ լեռան գագաթին գտնվող սուրբ Բարձրիկ Աստվածածին մատուռը` կատարելով ինչպես ուխտագնացության ծեսը, այնպես էլ համույթի 30 տարվա երազանքը:
2012 թ. Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ստեղծվեց «Երևանի «Մարաթուկ» մշակութային կենտրոն» Համայնքային Ոչ Առևտրային Կազմակերպությունը (ՀՈԱԿ)-ը, որում ընդգրկվեց «Մարաթուկ» համույթը` ստանալով պետական կարգավիճակ:

DSCN0950

2013 թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը Բուլղարիայի Բուրգաս, Պոմորիա, սբ Վլաս, Նեսեբար քաղաքներում անցկացված համաշխարհային ''World folk'' մրցույթ-փառատոնում «Մարաթուկ» համույթն արժանացավ Ոսկե մեդալի, աշխարհի չեմպիոնի կոչման,«Ոսկե քնար» մրցանակի: Համույթը ստացավ նաև դիպլոմներ` ֆոլկլորը պատվով ներկայացնելու, համաշխարհային ավանդական արվեստի պահպանման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, դափնեկրի դիպլոմ և «Հայտնություն» դիպլոմ, ինչպես նաև համույթն արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին` «Բեմական պահվածք» անվանակարգում: Համույթը մրցույթին մասնակցում էր ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

DSCN2158

«Մարաթուկն» իր պատմության ընթացքում, լինելով ամուր ընտանիք և սկզբունքային կոլեկտիվ` ձեռք է բերել իր ավանդույթները, որոնց մինչ օրս հավատարիմ է: Յուրաքանչյուր նոր մարաթուկցի Մգրո Սարգսյանի շիրիմին ազգագրական երգն ու պարը անաղարտ պահելու և խմբին անմնացորդ ծառայելու երդում է տալիս` այդ երդումով միայն փաստելով ու նշանավորելով իր մուտքը համույթ: Խումբն ունի նաև զոհաբերության ծես` մատաղ մատուցելու իր օրը` որպես երախտագիտություն Աստծուն` 1988թ. ենթարկված ահասարսուռ ավտովթարից փրկվելու` մարդկային կորուստներ չունենալու համար:

DSCN7290

«Մարաթուկը» առաքելություն ունի` մոռացությունից փրկել դարերի խորքից եկող ու մասունքի պես մեզ հասած հայ երգն ու պարը, ժողովրդական բանահյուսության գողտրիկ նմուշները, անաղարտորեն մատուցել, վերադարձնել դրանք իր ստեղծողին, երգ ու պարի միջոցով ժողովրդի հիշողության մեջ արթնացնել, վերածնել և անմար պահել ազգային հայրենասիրական ոգին: Վերստին ժողովրդական սեփականություն դարձած հայրենաշունչ շատ երգերի ու պարերի կատարման առաջնության դափնին պատկանում է «Մարաթուկին»:

Համույթի գեղարվեստական ղեկավար` Երվանդ Թորոսյան
Պարուսույց և պարերի բեմադրիչ`
ՀՀ վաստակավոր արտիստ
Արտաշես Կարապետյան
Պարերի պատասխանատու` Արմինե Մուրադյան
Խմբավար` Արուս Վանյան
Երաժշտական մասի ղեկավար` Խորեն Ումրիկյան
Տնօրեն` Հասմիկ Բաղդասարյան

Դեպի Էրգիր

Մարաթուկցիներ

Մարաթուկ համույթը «Հույսի քարավան» հաղորդման հյուր (մաս 1)